Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Մեղրի օգտագործումը կոսմետիկական նպատակներով.1in.am

Մեղրի օգտագործումը կոսմետիկական նպատակներով.1in.am

allwomen.net.ua-ը ներկայացնում է մեղրի օգտագործումը կոսմետիկական նպատակներով:

Գեղեցիկ մազեր

Պատրաստեք մեղրով դիմակ. 1 թեյի գդալ մեղրը լուծեք 1 բաժակ գոլ ջրի մեջ, ավելացրեք մի քիչ մրգային քացախ: Քսեք խոնավ մազերին և թողեք 15 րոպե, ապա լվացեք ջրով: Դա մազերը կդարձնի ամուր և ավելի ծավալով:

Շրթունքների փափկություն

Շրթունքները մաքրեք ատամի խոզանակով, 15-20 րոպեով քսեք մեղր, ապա ջրով լվացեք և քսեք որևէ քսուկ: Օրվա ընթացքում շրթներկի տակից քսեք մեղրի և ձիթապտղի յուղի խառնուրդ, իսկ գիշերը դա արեք առանց շրթներկի: Շրթունքները կդառնան փափուկ և մետաքսանման:

Դեմքի դիմակ

Այդ դիմակները պետք է դեմքին պահել 20 րոպե, ապա լվանալ ջրով:

1.  Չոր մաշկի համար . 1 ճաշի գդալ մեղրը խառնեք նույն քանակի տաք կաթի կամ սերուցքի հետ:

2.  Ճարպոտ մաշկի համար.100 գ մեղրը խառնեք 1 կիտրոնի հյութի հետ:

3.  Սնուցող դիմակ. 2 ճաշի գդալ մեղրը խառնել նույն քանակի նուշի յուղի հետ:

4.  Սնուցիչ դիմակ. 1 ճաշի գդալ մեղրը խառնել մի քիչ կիտրոնի հյութի և վարսակի ալլյուրի հետ:

5.  Թարմացնող դիմակ. 2 թեյի գդալ կաթնաշոռ, 2 թեյի գդալ մեղր, կես թեյի գդալ ձեթ: Դեմքին պահեք 10 րոպե:

Մեղրով լոգանք

Այն մարմնի մաշկը կդարձնի փափուկ և մետաքյա: Խառնեք 1 բաժակ մեղր 1 լ տաք կաթի հետ և լցրեք լոգարանի մեջ: Կարելի է ավելացնել բուրումնավետ յուղեր:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.creativewomen.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ